ԱՄՆ-ը «Իսլամական պետության» բազաներին հարվածելու մասին Սիրիային իրազեկել է Իրաքի ԱԳՆ-ի միջոցով
ԱՄՆ-ը Սիրիայի իշխանություններին զգուշացրել է այդ երկրի տարածքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների դիրքերին պատրաստվող հարվածների մասին: Այս մասին հայտնել է սիրիական SANA պաշտոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը:
Դրանում նշված է, որ ԱՄՆ-ը զինյալների դիրքերին հարված հասցնելու պատրաստության մասին Սիրիայի իշխանություններին իրազեկել է Իրաքի ԱԳՆ-ի միջոցով.
«Երեկ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմն Իրաքի արտգործնախարարի միջոցով ուղերձ է ստացել իր ամերիկացի գործընկերոջից, որում նա իրազեկել է, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցնելու «Իսլամական պետության» բազաներին, որոնց մի մասը գտնվում է Սիրիայի տարածքում»: