2236 դիտում
15:17 08-04-2017
Այսօր առաքելական եկեղեցին նշում է Ղազարոսի հարության հիշատակության օրը
Մեծ Պահքի 41-րդ օրը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է: Այս մասին տեղեկանում ենք qahana.am կայքից։
Ղազարոսի հարության մասին պատմվում է Սբ. Հովհաննեսի Ավետարանում (Տես Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս Քրիստոսին սիրելի մի ընտանիքից էր: Նա Մարիամի և Մարթայի եղբայրն էր, որ մահացավ հիվանդության պատճառով: Քրիստոս նրան հարություն է տալիս՝ ապացուցելով, որ Ինքն է կյանքը և հարությունը:
Ղազարոսի հարության մասին պատմող դրվագը գեղեցիկ վերնագիր ունի` «Եվ Հիսուս արտասվեց...»: Հրեաները, տեսնելով Հիսուսի արտասվելը, ասում են. «Տեսեք, թե ինչքան էր սիրում նրան»: Քրիստոսի արտասվելը՝ բոլորի հանդեպ Նրա հետագայում անսահման սիրո վկայությունն է, իսկ Ղազարոսի հարությունը խորհրդանշում է նաև ննջեցյալների համընդհանուր հարությունը:
Նմանատիպ նյութեր
640 դիտում
10:26 28-03-2015
Այսօր Ղազարոսի հարության հիշատակության օրն է
1692 դիտում
10:47 02-10-2014
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրը
1372 դիտում
11:37 04-10-2014
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրը
Այս բաժնից
778 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
886 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
634 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին