1722 դիտում
10:47 02-10-2014
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրը
Ս. Սահակն ու Ս. Համազասպն Արծրունյաց իշխանական տնից են և Վասպուրականում տանուտիրություն էին անում այն ժամանակ, երբ արաբական խալիֆայությունը խիստ սաստկացրել էր քրիստոնյաների հալածանքները:
785 թվականին Հայաստանում նոր կառավարիչ է նշանակվում, ում իշխաններն իրենց կրտսեր եղբոր՝ Մերուժանի հետ սահմանված այցելություն են կատարում: Կառավարիչն ապստամբության մեղադրանքով ձերբակալում է նրանց և տանջանքների սպառնալիքով պահանջում է խզել կապերը հույների հետ` հրաժարվելով քրիստոնեական դավանանքից: Մերուժանը սարսափում է կտտանքներից և իսլամ ընդունում, սակայն տունդարձի ճանապարհին իբրև դավաճան գլխատվում է Ս. Համազասպի տեղապահ Դավիթ Մամիկոնյանի կողմից: Իսկ Ս. Համազասպն ու Ս. Սահակն աղոթքներով և անտրտունջ տանում են չարչարանքներն ի սեր Քրիստոսի:
Դահիճները 786 թվականին նախ գլխատում են կրտսեր եղբորը՝ Ս. Սահակին, ապա Ս. Համազասպին՝ այրելով նրանց մարմինները:
Նմանատիպ նյութեր
1399 դիտում
11:37 04-10-2014
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրը
1238 դիտում
12:37 06-10-2014
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Ս. Երանոսի հիշատակության օրը
Այս բաժնից
937 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
634 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1816 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից