5196 դիտում
09:28 08-04-2017
Սիրիայում ավիահարվածները Հայաստանի վրա չեն ազդի.«168 ժամ»
«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. ««Թրամփի ավիահարվածները Սիրիայում քաղաքական ուղերձ էր, «նամակ», որը, անշուշտ, իր դերակատարությունն ունի Միջին Արևելքի քաղաքականության մեջ, ռուս-ամերիկյան հարաբերություններում։ Բայց իմ կարծիքով՝ այս քայլի ամենակարևոր հարթությունն ամերիկյան ներքին քաղաքականությունն է։ Իմ համոզմամբ՝ Թրամփը կարիք ունի ցույց տալու, որ ինքն ուժեղ է, ղեկավար է, որոշումներ կայացնող է, դերակատար է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, միջազգայնագետ, արևելագետ Վիգեն Չետերյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիական կառավարական զորքերին ավիահարվածներով թիրախավորելու որոշմանը։
Չետերյանի համոզմամբ՝ սրանք սիմվոլիկ ավիահարվածներ էին, որոնք շարունակական բնույթ չեն կրելու։ «Իմ կարծիքով՝ Հայաստանի չկարգավորված հակամարտությունն Ադրբեջանի հետ, բարդ հարաբերությունները Թուրքիայի հետ, դաշնակցությունը Ռուսաստանի հետ ամբողջությամբ այլ նյութ են միջազգային հարաբերություններում, ինչը մաս չի կազմում Միջին Արևելքի ռազմական կամ քաղաքական հավասարակշռությանը, և մտավախությունները, թե Հայաստանը կարող է ներգրավվել մերձավորարևելյան զարգացումներում, տեղին չեն, այս գործողությունը պետք չէ իր համատեքստից դուրս բերել, երկրորդը՝ չեմ կարծում, որ ստեղծվելու է հսկայական սրում, որպեսզի այն ազդի Հայաստանի վրա»,- ասել է Չետերյանը»»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9920 դիտում
21:42 02-10-2015
7 երկիր կոչ է անում Ռուսաստանին` դադարեցնել ավիահարվածները Սիրիայում. տեսանյութ
3025 դիտում
16:08 05-12-2015
Թուրքիան ռուսական Cy-24-ի միջադեպից հետո դադարեցրել է ավիահարվածները Սիրիայում
2205 դիտում
18:47 14-12-2015
Թուրքիայի վարչապետ. Հուսով եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունները չեն ազդի ֆուտբոլի վրա
Այս բաժնից
2305 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2089 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1564 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»