Թուրքիան ռուսական Cy-24-ի միջադեպից հետո դադարեցրել է ավիահարվածները Սիրիայում
Թուրքիայի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 24-ին ռուսական Cy-24 ռմբակոծիչի միջադեպից մինչ այսօր ոչ մի հարված չեն հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ-ն դեռ անպատասխան է թողել Սիրիայում ԻՊ-ի դեմ ավելի ակտիվ մասնակցություն ունենալու Թուրքիայի վաղեմի խնդրանքը, երբ Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունները սրվեցին:
Միևնույն ժամանակ աղբյուրները նշում են, որ իրավիճակը չի ազդել միջազգային կոալիցիայյի օդային գործողությունների ընթացքի վրա: