7 երկիր կոչ է անում Ռուսաստանին` դադարեցնել ավիահարվածները Սիրիայում. տեսանյութ
Ֆրանսիայի, Գերմանիայի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի իշխանությունները կոչ են անում ՌԴ իշխանություններին` դադարեցնել Սիրիայում ընդդիմության դիրքերի ուղղությամբ ավիահարվածները։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Այդ երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որում նաև ասվում է, որ Ռուսաստանը պետք է իր ուժերը կենտրոնացնի «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա, ոչ թե ընդդիմության դիրքերի։