Ապրիլի 7. սոցիալական տարբեր խմբերի կանայք ևս եղել են հատուկ ուշադրության կենտրոնում
Մայրության և գեղեցկության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, այցեր են կազմակերպվել նաև սոցիալական տարբեր խմբերի ընտանիքներ:
Ըստ այդմ, քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներն այցելել են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում բնակվող ավելի քան 500 բազմազավակ և բազմանդամ ընտանիքներ, հայրենիքի պաշտպանության համար, այդ թվում և ապրիլյան պատերազմում զոհված և վիրավորված զինծառայողների, աշխարհազորայինների մայրերին, կանանց, սիրիահայ, ինչպես նաև մայրանալ պատրաստվող կանանց: Շնորհավորանքների և բարեմաղթանքների հետ միասին բոլորին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, գույք և տեխնիկա։
Առիթն օգտագործելով՝ կանայք շնորհակալություն են հայտնել ուշադրության և մշտապես ցուցաբերվող հոգատարության համար: Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներն էլ Երևանի քաղաքապետի անունից վստահեցրել են, որ նրանց ընտանիքները ողել և մշտապես գտնվելու են քաղաքապետարանի հոգածության ներքո։
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]