211652_close_icon
views-count788 դիտում article-date 19:31 07-04-2017

Փրկարարները բացել են փակ դռները

Ապրիլի 7-ին, ժամը 16:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 10դ շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում գտնվող Հ. Խ.-ը (12 տարեկան) չի արձագանքում հեռախոսազանգերին ու դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. Հ. Խ.-ը քնած էր: *** Ապրիլի 7-ին, ժամը 16:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Ապրիլի 7-ին, ժամը 14:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: **

Նմանատիպ նյութեր