211652_close_icon

Ապրիլի 7. տոնական միջոցառում է տեղի ունեցել նաև Երևանի մետրոպոլիտենում

views-count2969 դիտում article-date 21:13 07-04-2017
Մայրության և գեղեցկության օրը տոնական տրամադրություն էր տիրում ոչ միայն մայրաքաղաքի փողոցներում, այլ նաև մետրոպոլիտենում: Գնացքների վագոններում և սպասասրահներում կազմակերպվել են երաժշտական-պարային ֆլեշ- մոբեր, իսկ կանայք և աղջիկները, ինչպես նաև մետրոպոլիտենի աշխատակցուհիները ստացել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ: Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնած հաճելի անակնկալի ակամա մասնակիցը դարձած քաղաքացիներն ընդգծել են, որ նմանատիպ նախաձեռնություններն իսկապես տրամադրություն են ստեղծում՝ հավելելով, որ վերջին տարիներին մայրաքաղաքում դրանք ավելի հաճախակի են դարձել, ինչն իսկապես ողջունելի է:

Նմանատիպ նյութեր