211652_close_icon
views-count60024 դիտում article-date 19:43 07-04-2017

Թալինի ոստիկանները հայտնվել էին հայտնի ու սիրված ծաղկավաճառ «Կարա Բալայի» կերպարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 7-ին, Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Թալինի ոստիկանության ծառայողները՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ, անակնկալ մատուցեցին Թալինում բնակվող կանանց, տատիկներին և աղջիկներին: Ոստիկանության ծառայողները հայտնվելով հայտնի ու սիրված ծաղկավաճառ «Կարա Բալայի» կերպարում՝ փողոցում, խանութներում մոտենում էին կանանց, աղջիկներին ու տատիկներին և օրվա խորհդի առթիվ նրանց նվիրում վարդեր, մեխակներ: Կանայք անակնկալի գալով՝ ասում էին. «Նման բան երբևէ չէինք տեսել Թալինում: Սա անակնկալ էր, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում տեղի ոստիկաներին»: Ավելի խիզախ կանայք էլ առիթից օգտվելով՝ սելֆի էին անում ոստիկանների հետ: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Գալստյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր