211652_close_icon
views-count37512 դիտում article-date 17:14 15-02-2017

«ՍԱՍ-ի Արտակ» մականվամբ պատգամավորը վերջում հայտնվելու է սիրված ֆիլմի հերոսի կերպարում, երբ քեռին ասում էր. «Արտակը ղալաթ կանի»

Այս ընտրություններին ՚բուռնՙ իրադարձություններ ոչ միայն ակնկալվում, այլև արդեն կատարվում են Արաբկիրում: Բանն այն է, որ միայն ՀՀԿ –ից այստեղ առաջադրվել են հայտնի թեկնածուներ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի որդի Արման Բաբլոյանը, նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը , ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանը և այլոք: Սակայն, եթե նշվածների աշխատանքի որակի մասին խոսելը փաստերով դժվար է, ապա նախկին ՕԵԿ-ական, այսօր ՀՀԿ-ական Ա.Սարգսյանի, ով մեզանում առավել հայտնի է «ՍԱՍ»-ի Արտակ մականունով, աշխատանքը ԱԺ-ում արդեն տեսել ենք ու կարող ենք կիսվել բոլորի հետ: Ա. Սարգսյանը վերջին 5 տարիների ընթացքում ոչ մի անգամ որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել և որևէ հարց չի հնչեցրել ԱԺ-ում: Ընդամենը մեկ անգամ փորձեց որևէ մեկնաբանություն անել, այն էլ խոսափողից չկարողացավ օգտվել, մեկ անգամ ևս ապացույցելով, որ նման բանով երբևիցէ չի զբաղվել: Ավելին, այդ ընթացքում որևէ հարցով չի օգնել իրեն ընտրողներին, բայց հասցրել է ակտիվորեն զբաղվել իր բիզնեսով, որի արդյունքում ժամկետն անց մթերքը բաժանել է որպես բարեգործություն: Նրա խորին համոզմունքով , իր բուն պարտականությունները սահմանափակվում են քվեարկությանը մասնակցելով, որ բացակա չլինի, ձայների քանակն էլ ապահովված լինի: Ստացվում է, որ նույն այդ նպատակով է նա իր ՚ավանդական ՚միջոցները օգտագործում նույն աթոռում հայտնվելու համար: Ավելին, ըստ ամենայնի, նրան օգնում է Երևանի քաղաքապետարանը, քանզի առանց կրակի ծուխ չի լինում, իսկ այս դեպքում ակտիվ շրջանառում է խոսակցություն, որ Արաբկիրի տարածքում որպես կանոն մանկապարտեզների ու դպրոցների ՀՀԿ-ն տնօրեններն, իրենց շահից ելնելով, օգնում են ՍԱՍ-ի Արտակին: Այսպիսով, Արաբկիրի կրթական հաստատությունների տնօրենների ու Ա. Սարգսյանի փոխշահավետ համագործակցությունը այս նախընտրական շրջանում ՝ մասնավոր հավաքների տեսքով , ըստ որոնց գործում է 5000 դր –ի դիմաց քվեներ, իսկ քվեի դիմաց՝ տնօրենների հաստիքներ մեխանիզմը ակնհայտ է: Գուցե, գոնե այս անգամ ընտրազանգվածը հրաժարվի նվազագույն կաշառքից և թողնի, որ այս հաջողակ բիզնեսմենը զբաղվի իր իրական կոչումով ՝ բիզնեսով:

Նմանատիպ նյութեր