2094 դիտում
17:55 30-08-2017
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի և ավագանու հետ
Օգոստոսի 29-ին Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները պաշտոնական այցով գտնվել են ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, հանդիպել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և քաղաքի ավագանու հետ։
Հանդիպման օրակարգում քննարկվել են քաղաքային հիմնախնդիրներին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ աղբահանության, շինարարության և բարեկարգման, կրթության, ճանապարհաշինության, բնակարանային ֆոնդի, տուրիզմի զարգացման սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար քաղաքի մատչելիության վերաբերյալ։ Մանրամասն քննարկվել են հանրային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները կապված ավտոբուսների քանակի, դրանց շահագործման և սպասարկման գրաֆիկի հետ։ ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ներկայացրել է Երևանում տրանսպորտային բարեփոխումների նոր ծրագիրը և աշխատանքը WYG խորհրդատու կազմակերպության հետ։
Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է նաև Ստեփանակերոտւմ շուրջօրյա ջրամատակակարման ապահովման (ծրագրի արժեքը շուրջ 10 մլրդ դրամ), նոր աղբավայրի ստեղծման, բազմաբնակարան շենքերի վերանորոգման, բակերի բարեկարգման, նոր ճանապարհների կառուցման, փողոցների լուսավորության, սոցիալական հատուկ խմբերին բնակարաններով ապահովելու և հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքի մատչելիության ապահովման ուղղությամբ արդեն իսկ իրականացրած և նախատեսվող աշխատանքները։
Առանձնահատուկ քննարկում է եղել կրթության ոլորտի վերաբերյալ՝ մասնավորապես նախակրթական խնդիրների, ներառական կրթության և դպրոցների՝ մարզակրթական գործառույթների լիարժեք կիրառման մասին։ Երևանի քաղաքապետարանի Մշակույթի, Կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել ստեղծել համագործակցության դաշտ, սեփական փորձով և գիտելիքներով աջակցել կրթական ծրագրերի իրականացմանը։
Անդրադարձ կատարվեց քաղաքի կառավարման օրենսդրական և ավագանու դերի կարևորման հարցերին։
Հանդիպման ավարտին ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշել է, որ խմբակցությունը պատրաստակամ է նպաստել Ստեփանակերտի և Երևանի միջև արդյունավետ համագործակցությանը և փորձի փոխանակմանը։ Նա հույս է հայտնել, որ խմբակցության և Ստեփանակերտի ավագանու միջև գործնական հարաբերությունները կլինեն արդյունավետ և շարունակական։
Այցի ընթացքում ԵԼՔ խմբակցության անդամները Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանի ու Արմեն Հակոբյանի ուղեկցությամբ այցելել են Արցախի զոհված Ազատամարտիկներ թանգարան և Ստեփանակերտի Հուշահամալիր, ինչպես նաև ծանոթացել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտի կենտրոնում կառուցվող Ազատամարտիկների նոր այգու շինարակական և նախագծային աշխատանքներին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
4355 դիտում
18:40 21-04-2017
Երևան ջան, ԵԼՔ ԿԱ. Երևանի ավագանու ընտրություններում ԵԼՔ դաշինքի քարոզարշավի մեկնարկային տեսահոլովակը
3530 դիտում
22:33 03-04-2019
Ադիս-Աբեբա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Եթովպիայի ԱԳՆ պետնախարարին
Այս բաժնից
778 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
649 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
448 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը