211652_close_icon
views-count61555 դիտում article-date 10:07 06-04-2017

Արցախը բարձր մակարդակով ահազանգում է պատերազմի վերսկսման վտանգի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմում հրադադարի հաստատման օրվա կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել ԼՂՀ ԱԳՆ-ն: Ըստ այդմ, Ադրբեջանը տապալում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության բացառմանը։ «Ցուցադրելով բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ցանկության լիակատար բացակայություն՝ ադրբեջանական իշխանությունները սպառնում են սանձազերծել հերթական պատերազմը»,- ասված է հայտարարության մեջ։ Միաժամանակ, ԼՂՀ-ն Ադրբեջանին մեղադրել է թշնամանքի քաղաքականությունը խորացնելու մեջ: «Հետևողականորեն բարձրացնելով լարվածության աստիճանն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և շարունակելով առճակատման ու թշնամանքի քաղաքականությունը՝ Բաքուն նպատակաուղղված կերպով խորացնում է կողմերի միջև անվստահությունը և ձգտում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը դարձնել սեփական ապակառուցողական քաղաքականության ու մաքսիմալիստական պահանջների պատանդը»։ Հետաքրքիրն այն է, որ ԼՂՀ-ն բարձր մակարդակով ահազանգում է պատերազմի վերսկսման վտանգի մասին և ակնարկում, որ հենց հակամարտության մյուս կողմն է խուսափում խաղաղության և հաշտության գնալուց: Հաշվի առնելով Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջին շրջանի ակտիվությունը՝ այս հայտարարությունը պատահական չէ: Մինչ այդ «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին: «Որքան ուժեղ լինի հայկական բանակը, այնքան պատերազմի հավանականությունը քիչ կլինի: Եթե թշնամին հասկանա, որ մենք կործանարար հարվածներ ենք նրան հասցնելու, հաշվի առնելով նրա բնավարությունը՝ նա չի դիմի այլ քայլերի: Նրանք 2016թ. ապրիլի 2-ին սխալ հաշվարկ էին կատարել և ստացել են այնպիսի հարված, որ մինչև այժմ չեն համարձակվում հրապարակել իրենց կորուստների ճիշտ պատկերը: Նրանք կրել են և՛ նյութական, և՛ բարոյական մեծ կորուստներ»,- ասաց նա»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր