Փրկարարները բացել են փակ դռները
Ապրիլի 5-ին, ժամը 20:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դրոյի փողոցի թիվ 10 շենքի բնակարանի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բանակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարաները բացել են բնակարանի դուռը
***
Ապրիլի 5-ին, ժամը 19:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թոթովենց փողոցի թիվ 1/1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում երեխան չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարաները բացել են բնակարանի դուռը. ներսում 2007 թ. ծնված Է. Հ.-ը քնած է եղել:
***
Ապրիլի 5-ին, ժամը 18:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դրոյի փողոցի թիվ 8/2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ինչի հետևանքով բանակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: