211652_close_icon
views-count6650 դիտում article-date 21:49 05-04-2017

Բաց դռների օր Արցախի խորհրդարանում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ապրիլի 5-ին խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում հյուրընկալել է Ստեփանակերտի՝ Վիտալի Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցի աշակերտներին և ուսուցիչների: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանում պարբերաբար կազմակերպվում են նման հանդիպումներ հանրապետության տարբեր կրթական հաստատությունների աշակերտների և ուսանողների համար և հույս հայտնել, որ դրանք երկուստեք օգտակար կլինեն: Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի անկախ պետականության առաջին տարիներից սկսած օրենսդիր մարմնի անցած ճանապարհը և ունեցած հաջողությունները, անդրադարձել գործող խորհրդարանի կառուցվածքին և պարզաբանել օրենսդրական գործունեության առանձնահատկությունները: ԱԺ նախագահը ընդգծել է երիտասարդ սերնդի դերը պետության զարգացման և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում առավել մեծ նվաճումներ գրանցելու հարցում: Այս համատեքստում կարևորվել է ընձեռնված հնարավորությունները ճիշտ օգտագործելու կարողությունը և ապագա մասնագիտության ընտրությունը՝ որպես հետագա հաջողությունների երաշխիք: «Այն ինչ այսօր ձեզ հասու է, մեզ համար եղել է անիրականանալի երազանք: Հնարավորություններն այսօր անսահմանափակ են, պետք է խելամիտ օգտագործել դրանք»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը: Այնուհետև, պատասխանելով աշակերտների հարցերին՝ Աշոտ Ղուլյանը անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, կատարված փոփոխություններին, ինչպես նաև Արցախի ներքին ու արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերին: Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը մասնակիցներին վիրել է գրքեր: [b]Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր