211652_close_icon
views-count1474 դիտում article-date 11:45 22-01-2014

«Բաց դռների օր» «UWC Դիլիջան» միջազգային դպրոցում

Միացյալ աշխարհի քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի Հայաստանի ազգային կոմիտեն և «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը hունվարի 25-ին՝ ժամը 11.00-ին կկազմակերպեն «Բաց դռների օր» բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել UWC համակարգում: «Բաց դռների օրը» կկայանա Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Փարամազ Ավետիսյան» մասնաշենքի «Աքյան» արվեստի սրահում։ Միջոցառումը հնարավորություն կընձեռի հանդիպելու UWC Հայաստանի ներկայացուցիչներին, «UWC Դիլիջան»-ի տնօրեն Ջոն Փադըֆութին և դպրոցի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդին։ Ջոն Փադըֆութը և Վերոնիկա Զոնաբենդը, ինչպես նաև UWC Հայաստանի անձնակազմի այլ ներկայացուցիչներ կպատասխանեն UWC դպրոցներին, այդ թվում` «UWC Դիլիջան»-ին վերաբերող բոլոր հարցերին, ինչպես նաև կներկայացնեն ընդունելության կարգը։ «UWC Դիլիջան» դպրոցը դռները կբացի ս.թ. կհանձնվի սեպտեմբերին` ընդունելով առաջին 90 աշակերտներին, որոնցից 10 Հայաստանից կլինեն: UWC Dilijan միջազգային դպրոցի աշակերտների 90 տոկոսը կսովորեն բարերարների կողմից հատկացված կրթաթոշակներով: Եվս 11 հայաստանցի երեխաներ հնարավորություն կունենան սովորել UWC-ի համակարգի այլ երկրների քոլեջներում` Իտալիայում, Ուէլսում, Հոնկոնգում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Սինգապուրում, Հնդկաստանում:

Նմանատիպ նյութեր