ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի Սիրահարների այգում տոնական միջոցառում կկազմակերպի` նվիրված Մայրության և գեղեցկության օրվան
ՀՀ պաշտպանության նախարարությունը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ ապրիլի 7-ին, ժամը 16.00-ին, Երևանի Սիրահարների այգում (Բաղրամյան պողոտա) կազմակերպել է տոնական համերգ ՀՀ ՊՆ «Զորական», ԶՈՒ ԳՇ երգի-պարի համույթների, հայ անվանի կատարողների մասնակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը սիրով հրավիրում է՝ մասնակցելու կազմակերպած տոնական միջոցառմանը: