Իրանում 6 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել. կան ավերածություններ ու զոհեր
Իրանում տեղի ունեցած 6 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 2 զոհ կա և 11 վիրավոր։ Այդ մասին հաղորդում է Tasnim-ը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 10։39-ին, երկրի արևելյան Խորասան Ռազավի նահանգում։ Օջախը գտնվել է Մաշադ քաղաքում։
Ըստ Թեհրանի երկրաբանական ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ավերվել են նաև շինություններ։