118182 դիտում
10:36 05-04-2017
Զգուշացիր ավտոմեքենայից. «Երևան Սիթի» սուպերմարկետի կայանատեղիից փախցրել են «Շանթ» հեռուստաընկերության դերասանի «յաշիկը», ժամեր անց այն հայտնաբերվել է վթարված վիճակում
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 07։30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի կայանատեղիում, փախցրել են Mercedes G 500 մակնիշի 50 AR 101 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր անց ոստիկանության Էրեբունու բաժնի քրեաական հետախուզության բաժնի և համայնքային ոստիկանության ծառայողները նշված ավտոմեքենան վթարված վիճակում հայտնաբերել են Արարատի մարզի Այնթափ գյուղի 11-րդ փողոցում։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննոթյուն է սկսվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևան քաղաքի Նոր Արեշի 27 փողոցի բնակիչ, 32-ամյա Արամ Կարապետյանին, ով որպես դերասան աշխատում է «Շանթ» հետռուստաընկերությունում, իսկ ավտոմեքենան անհայտ անձը կամ անձինք փախցրել են այն պահին, երբ Ա. Կարապետյանը գնումներ կատարելիս է եղել «Երևան Սիթի»-ում, իսկ ավտոեմեքենայի բանալիները եղել են փականի վրա, և դուռը՝ բաց։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
12598 դիտում
16:47 19-07-2018
Զգուշացիր ավտոմեքենայից. Երևանում շարունակվում է ավտոմեքենաների թալանը. այն կատարվում է հիմնականում կեսգիշերին