7990 դիտում
19:43 03-04-2017
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի բոլոր քաղաքացիներին ընտրություններին այսպիսի ակտիվ մասնակցության համար. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել
[b]ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը.[/b]
Սիրելի՛ հայրենակիցներ,
Երեկ կարևորագույն օր էր մեր պետության կյանքում։ Մենք անցկացրեցինք խորհրդարանական ընտրություններ, որոնք ավելին էին, քան բոլոր այն խորհրդարանական ընտրությունները, որոնք մենք ունեցել ենք անկախացումից ի վեր։ Այսօր մենք ամենամեծ քայլը կատարեցինք Սահմանադրական բարեփոխումների իրականացման, կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցման ճանապարհին։
Մենք այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ կոնսոլիդացիա: Քաղաքական համակարգում, ըստ էության, չկար որևէ ազդեցիկ քաղաքական ուժ, որը դուրս մնացած լիներ ընտրապայքարից: Դա ևս մեկ վկայություն էր այն բանի, որ Սահմանադրությամբ կանխորոշված՝ մեր քաղաքական համակարգի շինարարությունը ընթանում
է ճիշտ ճանապարհով:
Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդարանական համակարգում ընդդիմությանը ընձեռնված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից, ինչը հավասարակշռված, վերահսկելի ու արդյունավետ կառավարման գլխավոր գրավականն է:
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ընտրություններին այսպիսի ակտիվ մասնակցության համար. սա յուրաքանչյուրի ներգրավվածության և յուրաքանչյուրի դերի կարևորության ընկալման ամենալավ ցուցիչն է։
Շնորհակալ եմ դրա համար։
Շնորհակալ եմ մեր քաղաքական ուժերին ակտիվ ու ընդհանուր առմամբ կոռեկտ քաղաքական մրցակցության համար։ Սա գեղեցիկ պայքար էր, որի նպատակը մեր երկրի զարգացման հարցում կարծիքների և դիրքորոշումների բախումն ու համադրումն էր։ Այն հիմնականում ստացվեց։
Շնորհակալ եմ մեր ընդդիմությանը, հասարակական հատվածի ներկայացուցիչներին և միջազգային մեր գործընկերներին ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցում՝ քաղաքական կոնսենսուսի կայացման, ընտրական գործընթացն ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով անցկացմանն օժանդակելու համար։
Մենք նորովի կազմակերպեցինք ընտրական գործընթացը, որն ուղղակի անցյալում թողեց նախկինում ընտրական գործընթացներում դիտարկվող ամենակոպիտ խախտումների էական մասը։ Մենք մեծ քայլ արեցինք առաջ, մեծ քայլ դեպի ապագա։
Շնորհակալ եմ ընտրությունների կազմակերպման հարցում ներգրավված բոլոր ինստիտուտներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրական հանձնաժողովների անդամներին, բոլոր անհատներին. դուք մեծ գործ արեցիք։
Շնորհակալ եմ իրավապահ համակարգին արձանագրված խախտումներին շատ օպերատիվ ու պատշաճ արձագանքելու համար. վստահ եմ՝ սկսված իրավական գործընթացները բնականոն շարունակություն կունենան։
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ապրիլի երկուսը մենք սկսեցինք Եռաբլուրում՝ խնկարկելով քառօրյա պատերազմում ընկած մեր հերոսների շիրիմներին։ Ապրիլի երկուսը մենք ավարտեցինք նրանց շիրիմներին տրված մեր խոստումն իրականացնելու հարցում մեկ քայլ առաջ կատարած։ Մենք խոստացել ենք ավելի ամուր, ավելի ուժեղ և զարգացող պետություն կառուցել, և մենք կառուցելու ենք։
Բոլորս միասին ենք անելու։
Նմանատիպ նյութեր
1803 դիտում
18:29 24-03-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ
1389 դիտում
14:54 13-12-2022
Վահրամ Դումանյանը հրաժարականից հետո հանդես է եկել հայտարարությամբ. շնորհակալություն հայտնել Փաշինյանին
3287 դիտում
14:50 06-11-2019
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պարտաճանաչ պահանջում են ՀԴՄ կտրոններ. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
826 դիտում
19:40 04-11-2024
Կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվել են առավել արժեքավոր և երկարակյաց ծառերով
583 դիտում
19:27 04-11-2024
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճած մեդալներով հայրենիք կվերադառնա վաղը
562 դիտում
19:03 04-11-2024
Առողջապահության նախարարի տեղակալն ընդունել է Վիեննի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը