69836 դիտում
19:02 03-04-2017
Արցախի Հանրապետության հայտնի «Եղնիկներ» զորամասի առաջնագծում ծառայող առյուծ զինվորները քառօրյա պատերազմից հետո մեկ տարի անց հանդիպեցին Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2016 թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի սպաներն ու ժամկետային զինծառայողները իրենց հերոսությամբ ապացուցեցին, որ հայկական բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում:
Թալիշի, Մատաղիսի, ժողովրդին հայտնի՝ «Եղնիկներ» զորամասերում ծառայություն կատարող ժամկետային զինծառայողները կարողացան նույնպես անառիկ պահել իրենց վստահված առաջնագիծը և արժանի հակահարած տվեցին ազերի բաշիբոզուկներին:
Ցավոք, նաև ունեցանք զոհեր և այդ զոհված առյուծ զինվոր տղերքի զինակից ընկերները երդվել են և ամեն տարի ապրիլի 2-ին այցելում են իրենց զոհված ընկերների շիրիմներին, իսկ հետո հավաքվում սեղանի շուրջ ՝ վերհիշում մարտական ընկերների սխրագործությունները:
Պատերազմական այդ օրերին ֆոտոռեպորտաժում ներկայացվող երիտասարդները նույնպես եղել են առաջնագծում և իրենց մաշկի վրա են զգացել, պատերազմի արհավիրքը, սակայն նրանք նույնպես փայլել են իրենց սխրագործություններով ու արիաբար պահպանել իրենց վստահված պոստը:
Այսօր առյուծ այս զինվորների հետ սեղանի շուրջ են նստել նաև նրանց բոլորի հայրերը, ովքեր մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսաբար զոհված առյուծ տղերքի կյանքը, իսկ հետո բաժակ բարձրացնելով ասում էին. «Փառք Հայրենիքի համար նահատակված զինվորներին: Հավերժ փառք նրանց. Նրանք իրենց մահով ամրագրեցին մեր սահմանները: Մենք այսօր նաև բոլոր այն զինվորների ծննդյան օրն ենք նշում, ովքեր պատերազմական այդ օրերին մարտնչել են թշնամու դեմ: Նրանք իրենց հերոսությամբ նորից ծնվեցին»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+