1250 դիտում
14:45 03-04-2017
Ընտրական օրենսգրքով ներդրված նորույթները ընտրական գործընթացը դարձրին ազատ, թափանցիկ ու բաց. ԱՊՀ դիտորդ
«Շատերն ասում են, թե իշխող կուսակցությունը կիրառել է վարչական ռեսուրս: Բայց ես ուզում եմ ասել, որ դա նորմայի մեջ էր, այդ ամենը նորմայի սահմաններում էր: Բոլոր երկրներում է այդպես»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը՝ ներկայացնելով ապրիլի 2-ին Հայաստանում կազմակերպված ԱԺ ընտրություններում իրենց դիտարկումները:
Լեբեդևը նշեց, որ ԱՊՀ դիտորդներն այցելել են 1215 ընտրատեղամասեր, ընտրություններին հետևում են դեռևս մարտի 18-ից, հնարավորություն են ունեցել դիտարկել նախընտրական քարոզչության շրջանը, ուսումնասիրել նոր Ընտրական օրենսգիրքը, որը բավական մեծ թվով նորույթներ էր պարունակում:
«ԱՊՀ երկներից որևէ մեկում չկան նման նորույթներ, որոնք ներառված էին ՀՀ ԸՕ-ում, ուստի մենք մեծ հետաքրքրությամբ սպասում էինք, թե ինչպես են դրանք դրսևորվելու ընտրական գործընթացում: Ընտրական օրենսգրքով սահմանված նորույթները քվեարկության և, առհասարակ, ընտրական գործընթացը դարձրին ազատ, թափանցիկ ու բաց»,- ասաց Սերգեյ Լեբեդևը:
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը հիացմունքով նկատեց, որ Հայաստանը թափանցիկության, բաց լինելու առումով գերազանցեց նույնիսկ որոշ արևմտյան երկրներին, որոնք «սովորեցնում են, թե ինչպես պետք է անցկացնել ընտրությունները»:
Նմանատիպ նյութեր
8692 դիտում
16:20 31-08-2021
Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման գործընթացը հասցեական չէ, բարդ է ու ձգձգումներով․ ՄԻՊ
2102 դիտում
18:19 16-05-2014
Շվեյցարացի գործարարներին հետաքրքրել է Հայաստանի հարկային, մաքսային օրենսդրության և վարչարարության նորույթները
Այս բաժնից
712 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
865 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
901 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները