211652_close_icon
views-count2632 դիտում article-date 20:00 02-04-2017

Մինչ 18:00-ն քրեակատարողական հիմնարկներում ընտրությանը մասնակցել է 1354 կալանավոր. Հայկ Քոչինյան

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրեց քվեարկության կազմակերպման ընթացքը քրեակատարողական հիմնարկներում: Նա հայտնեց, որ ԱԺ ընտրություններին քրեակատարողական հիմնարկներում գտնվող քվեարկության իրավունք ունեցող 1483 կալանավորներից և դատապարտյալներից (472-ը` դատապարտյալ է, 1011՝ կալանավոր), մինչ ժամը 18-ը ընտրությանը մասնակցել է 1354-ը: «Քվեարկությանը և արդյունքների ամփոփմանը ներկա գտնվելու նպատակով դիմել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները և «Տնտեսական ու սոցիալական իրավունքի կենտրոն» ՀԿ-ից մեկ ներկայացուցիչ»,- տեղեկացրեց գնդապետ Հայկ Քոչինյանը:

Նմանատիպ նյութեր