6078 դիտում
14:20 22-10-2021
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 33-ամյա կալանավոր է մահացել
ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ, Ֆրանսիայի քաղաքացի, 1988թ. ծնված Ա. Ս.-ի ինքնազգացողությունը հոկտեմբերի 21-ին, ժամը 11։10-ի սահմաններում, կտրուկ վատացել է:
Այս մասին տեղեկացնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից, մանրամասնելով, որ վերջինիս է այցելել հիմնարկի բժիշկը, սակայն րոպեներ անց՝ ժամը 11։35-ի սահմաններում, արձանագրվել է Ա. Ս.-ի կենսաբանական մահը։
Նշվում է, որ Ա. Ս.-ն կալանավորվել էր 2021թ. սեպտեմբերի 4-ին, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի կապակցությամբ քրեակատարողական ծառայողների գործողություններում հնարավոր կարգապահական խախտման հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի հանձնարարությամբ իրականացվում է ուսումնասիրություն:

Նմանատիպ նյութեր
3140 դիտում
19:39 25-12-2019
Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է հոգեբանների ընդունելություն՝ ՀՀ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում
74170 դիտում
16:04 24-06-2024
Արտակարգ դեպք՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում. 2 կալանավոր տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն
Այս բաժնից
805 դիտում
17:31 26-01-2025
Համատեղ ջանքերով նոր մակարդակի կհասցնենք ՀՀ-Հնդկաստան հարաբերությունները․ Փաշինյան
835 դիտում
16:22 26-01-2025
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ երեխաների թիրախավորման պատճառ հանդիսացող նյութերի տարածումից
1108 դիտում
15:29 26-01-2025
Ադրբեջանն արձագանքել է Փաշինյանի՝ Արցախի ղեկավերներին առնչվող հայտարարությանը