Ռուսաստանում քարեր են նետել Ուկրաինայի հյուպատոսության շենքի վրա
Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում մոտ 100 մարդուց բաղկացած խումբը քարեր, շշեր, պոմիդորներ և ձվեր է նետել Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա: Այդ մասին իր միկրոբլոգում գրառել է շրջանային պատգամավոր Եկատերինա Ստենյակինան:
Վերջինս նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ռուսատսանի օրը: Հարձակման հետևանքով կոտրվել են հկուպաոսության շենքի ապակիները:
«Ոստիկանությունը պետք է շատ կարճ ժամանակում հայտնաբերի նրանց, ոցվքեր հարձակում են գործել հյուպատոսության շենքի վրա»,-ընդգծել է նա:
Նշենք, որ Դոնի Ռոստովում բնակվում են մեծ թվով ուկրաինացիներ: