Թուրքիայում բարկացած ամբոխը քարեր է նետել փոխվարչապետի և այլ նախարարների վրա
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում բարկացած ամբոխը քարեր է նետել Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալայի, փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի և գյուղատնտեսության նախարար Մեհմեթ Մեհդի Էքերի վրա:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ պատճառը եղել է Սիրիայի Քոբան շրջանից Թուրքիայի տարածք ներխուժած փախստականների մեծ, նոր հոսքը, որոնց վերջերս էին ազատագրվել «Իսլամական պետության» գրոհայիններից:
Ամբոխը՝ կատաղած «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպության նկատմամբ թուրքական կառավարության վարած քաղաքականությունից, սկսել է քարեր նետել նախարարների և նրանց ուղեկցող անձանց վրա: