211652_close_icon

Հանրապետությունում ժամը 15:00-ի դրությամբ գրանցված ընտրախախտումները

views-count2411 դիտում article-date 15:45 02-04-2017
Այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 14:10-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր ընտրատեղամասերում գրանցվել է 74 ընտրախախտում. այս մասին հայտնում է transparency.am-ը: Արձանագրված խախտումները հիմնականում կապված են եղել քվեարկության գաղտնիության, ընտրողների ուղղորդման, անձի ինքնության հաստատման կամ գրանցման հետ կապված խնդիրների, դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, մարդկանց և մեքենաների կուտակումների, ընտրողներին օգնելու կարգի խախտման, վստահված անձի կամ այցելուի իրավունքների ու կողմնակի անձանց ներկայության հետ: Գրանցվել են նաև բռնության և ճնշումների դեպքեր:

Նմանատիպ նյութեր