211652_close_icon
views-count2502 դիտում article-date 18:38 10-02-2017

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է նախորդ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումները

2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է նախորդ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերը, վեր հանել ընտրախախտումներին նպաստող հանգամանքները և դրանց վերաբերյալ միջնորդագիր ուղարկել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ուսումնասիրությունների համաձայն՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները եղել են տարաբնույթ և վերաբերել ընտրությունների անցկացման տարբեր ընթացակարգերին, որոնք գործնականում կապված են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և անդամների կողմից օրենսդրության ոչ հստակ իմացության, դիտորդների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, ընտրողների ինքնության ստուգման և գրանցման գործընթացի ոչ պատշաճ կազմակերպման, ինչպես նաև` հանձնաժողովի անդամների անփույթ աշխատաոճի հետ: Նման դեպքերը ստեղծում են պայմաններ և նպաստում հանցագործությունների կատարմանը: ՀՀ ՔԿ նախագահը գրավոր միջնորդագիր է ուղարկել ԿԸՀ՝ ներկայացնելով արձանագրված խախտումները և միջնորդելով քննարկել և միջոցներ ձեռնարկել՝ խախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու, ինչպես նաև` ընտրական գործընթացում ներգրավված անձանց իրազեկվածության և իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: ԿԸՀ նախագահը 08.02.17թ.գրությամբ տեղեկացրել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատշաճ իրազեկումն ապահովելու նպատակով նախաձեռնել է իրազեկման լայնածավալ աշխատանքներ, իսկ 2017 թվականի մարտին կայանալիք տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման դասընթացների շրջանակներում քննարկման առարկա կդառնան ՀՀ ՔԿ նախագահի միջնորդագրով ներկայացված խնդիրները: [b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր