Կոլումբիայում սողանքների պատճառով զոհերի թիվը հասել է 112-ի
Կոլումբիայում հորդառատ անձրևներով պայմանավորված սողանքները 112 մարդու մահվան պատճառ են դարձել, ևս 120-ը վնասվածքներ են ստացել: Հայտնում է [url=http://www.independent.co.uk/news/world/americas/colombia-mud-landslides-dead-heavy-rain-storm-putumayo-death-toll-a7662161.html]independent[/url]-ը:
Երկրի հարավարևմտյան Պուտումայո նահանգում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով ցեխաջրերն ու քարաբեկորները գիշերվա ընթացքում լցվել են բնակելի տները:
Նշվում է, որ նահանգի կենտրոնական Մոկոա քաղաքում բազմաթիվ թաղամասեր են ավերվել, ինչպես նաև երկու կամուրջ է կործանվել:
Տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալության ներկայացուցիչ Կառլոս Իվան Մարկեսի խոսքով` արտակարգ իրավիճակն ստեղծվել է շաբաթ առավոտյան, երբ բնակիչները ոչինչ չէին կասկածում: Փրկարարները շարունակում են մարդկանց որոնումները:
Մոկոայի քաղաքապետ Խոսե Անտոնիա Կաստրոն նշել է, որ բնակիչներին հավանական ձյունամրրիկի նախազգուշացում է տրվել: