2799 դիտում
18:21 01-04-2017
«Տարվա երազողը» 120 միլիոն դոլար նվիրել է դպրոցներին, 75 միլիոն՝ հիվանդանոցին
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կինը՝ Պրիսցիլա Չանը, Կալիֆորնիայում արժանացել է 2017 թվականի Visionary of the Year (Տարվա երազող») մրցանակին, հայտնում է [url=http://www.dailymail.co.uk/news/article-4368254/Priscilla-Chan-picks-philanthropy-honor-work.html?ito=social-facebook]The Daily Mail[/url]-ը:
Պրիսցիլա Չանը, մրցանակը ստանալու համար բեմ բարձրանալով, հայտարարել է, որ մրցանակային գումարը ևս կնվիրաբերի բարեգործական ծրագրերին: Նա հեղինակավոր մրցանակին արժանացել է կրթական և առողջապահական հաստատություններին ուղղված բարեգործության համար: Չանը և Ցուկերբերգը 120 միլիոն դոլար են նվիրաբերել Սան Ֆրանցիսկոյի հանրային դպրոցներին, ինչպես նաև 75 միլիոն դոլար՝ Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոցին:
«Ես երախտապարտ եմ ստացածը վերադարձնելու հնարավորություն ունենալու համար»,- ասել է Չանը՝ ստանալով մրցանակը և 25 հազար դոլար մրցանակային գումարը: «Ես իմ գործունեությունը կնվիրեմ՝ փորձելու փոքր-ինչ ավելի լավը դարձնել Սան Ֆրանցիսկոն և աշխարհը»,- հավելել է նա:
Նմանատիպ նյութեր
1032 դիտում
12:54 07-02-2014
Իրանի նախագահը 400 հազար դոլար է նվիրաբերել հրեական հիվանդանոցին
1827 դիտում
18:02 10-05-2022
ՀՖՖ-ն Արցախի բոլոր դպրոցներին և մարզադպրոցներին գնդակներ է նվիրել
Այս բաժնից
1066 դիտում
23:41 23-11-2024
ՀՀ-ում ՀՆԱ աճի տեմպերը կնվազեն, գործազրկությունը՝ կաճի․ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը
997 դիտում
21:39 23-11-2024
Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը
1039 դիտում
21:10 23-11-2024
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը