211652_close_icon
views-count23304 դիտում article-date 19:20 01-04-2017

Շղթայական ավտովթար Տավուշի մարզում. բախվել են 2 Opel Astra, Lexus, Honda, ВАЗ 21093 մակնիշի ավտոմեքենաները. դատարանի աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործով հետաքննիչ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 27-ին Տավուշի մարզում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Իջևան-Մայիսյան կամուրջ ավտոճանապարհի 133-րդ կմ հատվածում բախվել էին Իջևան քաղաքի բնակիչներ, 38-ամյա Արամայիս Մարկոսյանի վարած Opel Astra մակնիշի 34 TA 310 համարանիշի, 66-ամյա Սերոժ Սաքանյանի վարած Lexus մակնիշի 77 ՍQ 717 համարանիշի, 38-ամյա Տիգրան Չիբուխչյանի վարած Opel Astra մակնիշի 34 FZ 355 համարանիշի, Վահե Թադևոսյանի վարած Honda մակնիշի 20 ՕՍ 020 համարանիշի, Արկադի Թովմասյանի վարած ВАЗ 21093 մակնիշի 75 NM 777 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 29-ին, ժամը 11։30-ի սահմաններում, վարորդներից Ա. Մարկոսյանը «ձախ վերին ունքային շրջանի քերծված վերք» մարմնական վնասվածքով տեղափոխվել է Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է վերոնշյալ ավտովթարի հետևանքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Ա. Մարկոսյանն աշխատում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր