211652_close_icon
views-count70900 դիտում article-date 19:35 31-03-2017

Կրակոցներ ՌԴ Կրասնոդարում. կա 2 զոհ, 1 վիրավոր. մահացածներից մեկը 21-ամյա հայ է

ՌԴ Կրանսոդարի երկրամասի Կազանսկայա գյուղում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/incidents/20170331/1491192216.html]РИА Новости[/url]-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ կրակոցները հնչել են նախօրեին՝ մարտի 30-ին, ուշ երեկոյան՝ նշված գյուղի Կրասնայա փողոցում՝ տեղի բիլիարդանոցի հարևանությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Կրոպոտկինա գյուղի 25-ամյա բնակիչը հրազենային վնասվածք է հասցրել 21-ամյա երիտասարդի գլխին, ով տեղում մահացել է: Նշվում է, որ ևս 2 հոգի հրազենային վնասվածնքերով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը նույնպես մահացել է, իսկ մյուս երիտասարդի կյանքի համար այս պահին պայքարում են բժիշկները: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մահացածներից մեկը ազգությամբ հայ է: Նա 21-ամյա Իշխան Մելքոնյանն է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կրակողը ձերբակալվել է: Պարզվում են դեպքի հանգամանքները:

Նմանատիպ նյութեր