43434 դիտում
11:27 31-03-2017
10 տարի է, բազմաբնակարան շենքի կոյուղաջրերը լցվում են նկուղ, ինչի հետևանքով ամբողջովին խարխլվել է շենքը. թեկնածուները խոստանում են խնդիրը լուծել իրենց ընտրելու խոստման դեպքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 10 տարուց ավելի է` Երևան քաղաքի Շարուրի 28/2 շենքի կոյուղաջրերի հեռացման համակարգը չի գործում, ինչի հետևանքով այդ կեղտաջրերը լցվում են շենքի նկուղային հարկեր: Այդ ամենի հետևանքով շենքը հայտնվել է վթարային իրավիճակում, իսկ տհաճ հոտն ու հակասանիտարական վիճակը, նամանավանդ տաք եղանակներին, իրական վտանգ են ներկայացնում համաճարակային հիվանդությունների բռնկման համար:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում 99 ընտանիքից բաղկացած շենքի բնակիչները ասում էին, որ անցած 10 տարիների ընթացքում խնդրի մասին այնքան են դիմել այս ու այն կողմ, որ այդքանը չեն հիշի, բայց որ ոչինչ և ոչ մեկը արդյունք չի տվել, դա հաստատ կարող են նշել: Նաև ասացին և ցույց տվեցին, որ նկուղային հարկերում կեղտաջրերի անհավանական քանակի կուտակման պատճառով քայքայվել են շենքի ստորին հարկերի աստիճանները, դեպի նկուղային հարկեր իջնող աստիճանները, և շենքի հարակից տարացքներում խորդուբորդություններ են առաջացել:
Համատիրությունից դժգոհելով՝ ասացին, թե իրենց բարեկեցության, աղբահանման կամ բակային տարածքները մաքրելու ողջ գործը իրենք են անում նրանց փոխարեն:
Եթե որոշ մարդկանց թվա, որ խնդիրը լուծում չունի, կսխալվեն, քանի որ բնակիչները, հակառակը պնդելով, հավելեցին, որ առաջիկա ընտրություններին թեկնածուներից առաջարկել են խնդիրը լուծել՝ իրենց ընտրելու խոստման դեպքում, սակայն բնակիչները հրաժարվել են՝ ասելով, որ իրենց ձայնը չի վաճառվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+