211652_close_icon
views-count18942 դիտում article-date 10:15 03-03-2017

Արտակարգ իրավիճակ Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում. նկուղում վնասված խողովակների պատճառով կոյուղաջրերը լցվում են մինչև բնակարաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն բավական երկար ժամանակ է՝ արտակարգ իրավիճակ է տիրում Երևան քաղաքի Արշակունյաց 48/3 շենքում, որի նկուղում կոյուղաջրերի հեռացման համար նախատեսված խողովակները մաշվել են, ինչի հետևանքով դրանք լցվում են շենքի նկուղը, որտեղից էլ՝ առաջին հարկի բնակարաններ: Այս ամենը լուրջ վտանգ է ներկայացնում բնակիչների առողջության համար, ինչից մտահոգված՝ նրանք վրդովված դիմում են այս ու այն կողմ, սակայն մեկը մյուսի վրա է գցում և այդպես էլ «սայլը տեղից չի շարժվում»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում առաջին հարկի բնակիչներից Ռուզաննա Քեշիշողլյանն ասաց, որ ինչ հիշում է, իրենք դույլերով ջուր են հանում կամ տանից կամ նկուղից, որ կոյուղաջրերի՝ մինչև իսկ տուն լցվելու հետևանքով տհաճ հոտեր են գալիս, վնասվել են հատակը և կահույքը, անգամ շենքի հիմքերն են սկսել քայքայվել: Հավելեց, որ խնդրի մասին բազմաթիվ տեղեր դիմումներ են ներկայացրել, սակայն միայն գալիս են դիտահորերի կափարիչները բացում և հեռանում, որը խնդրի ժամանակավոր լուծում է, մինչև կոյուղաջրերը կսկսեն դիտահորերից դուրս գալ և լցվել բակ: Վերջում խնդրեց պատկան մարմինների շուտափույթ արձագանքը՝ իրենց առջև բավական երկար ժամանակ ծառացած խնդրին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր