211652_close_icon
views-count33437 դիտում article-date 10:54 07-02-2016

Արտակարգ իրավիճակ Երևանում. Շարուրի փողոցի բարձրահարկ շենքի կոյուղաջրերը ողջ կեղտով լցվում են բնակարաններ. բնակիչները վստահ են, որ խնդիրը չլուծելու դեպքում համաճարակն ապահովված է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 3 ամսից ավելի է` արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի փողոցի 24/2 շենքում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շենքը կառուցվել է 1975 թ-ին, ունի 5 մուտք և 10 հարկ: Այս պահին նշված շենքի մուտքեր մտնելու համար պետք է կրես հակագազ, հակառակ դեպքում` գարշահոտությունը կխեղդի քեզ: Բնակիչները կանոնավոր կատարել են կոմունալ բոլոր վճարումները, իսկ նկուղներում լցված կեղտաջրերը արդեն հասնում են բնակարաններ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին. «Դիմել ենք Ջրմուղին, դիմել ենք համատիրությանը, դիմել ենք Շենգավիթի թաղապետարան: Ամեն անգամ գալիս` ականջներիցս լապշա են կախում ու արդեն անգիր արած նույն բառերն են կրկնում` «Մենք ոչինչ չենք կարող անել, դուք ձեր ուժերով գարշահոտության դեմն առեք»: Դրսում կան դիտահորեր, որոնք ամբողջովին լցված են կոյուղակեղտով ու միակ սփոփանքը բնակիչների համար նա է, որ ձմեռը հոտը այդքան չի տարածվում: Երևանի քաղաքապետարանը ամեն անգամ ամպագոռգոռ հայտարարում է, թե Երևանը մեր տունն է, հետաքրքիր է` այդ վայ չինովնիկները այս պայմաններում, այս հոտին կապրեի՞ն: Եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի` շենքը ամբողջովին կդառնա վթարային ու մոտ 150 ընտանիք կհայտնվի դրսում: Բնակիչների հույսը Երևանի քաղաքապետարնն է, հանձինս` քաղաքապետ Տարոն Մարգարյանը: « Եթե քաղաքապետը իմանա էս իրավիճակի մասին, վստահ ենք, որ հարցին լուծում կտրվի, հակառակ դեպքում` մնում է ողջ շենքով պաշարենք կառավարության շենքը: Առողջապահության նախարարությունը պայքարում է խոզի գրիպի ու եսիմ ինչ գրիպի դեմ, բայց հենց իրենց քթի տակ համաճարակ է հասունանում»: Քիչ առաջ իրավիճակի մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին, ում կարգադրությամբ նշված շենք են ժամանել Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան ծառայությունների աշխատակիցները, իսկ «Երևան Ջուր» ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանի հանձնարարականով «Երևան Ջրի» աշխատակիցները ցուցաբերելով բարի կամք` ժամանում են, որպեսզի օգնեն բնակիչներին, չնայած այն հանգամանքին, որ «Երևան Ջուր»-ն այտեղ անելիք չունի, այդ խնդրը պետք է լուծվի համատիրության և Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների կողմից: Լուսանկարները տեսանյութ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր