Ես Վիգեն Սարգսյանը չեմ, ես Դավիթ Տոնոյանն եմ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարության մուտքի մոտ հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց, «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը արձանագրեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը իր օգնականի հետ ավտոմեքենայից իջավ և մոտեցավ կառավարության շենքի մոտ։
Տոնոյանին տեսնելուն պես բողոքող քաղաքացիներից մեկը շտապեց նրա հետևհց՝ բարձրաձայն կանչելով. «Պարոն Սարգսյան, պարոն Սարգսյան»։ Ի պատասխան՝ Տոնոյանը շրջվեց և քաղաքացուն ժպտալով՝ ասաց. «Ես պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չեմ, այլ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը»։
Իրոք, երկու նախարարներն արտաքնապես նման են միմյանց, և լավ չճանաչողը կարող է շփոթել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]