Հետախուզվում էր խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով
Մարտի 29-ին, ժամը 7.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Համբարձում Հ.-ին, որը 2016թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
[i]ՀՀ ոստիկանություն[/i]