211652_close_icon
views-count81130 դիտում article-date 17:56 30-03-2017

Արտակարգ դեպք Գյումրիում. 33-ամյա մայրը իր 3 անչափահաս երեխաների հետ ամեն գիշեր լուսացնում են մահն աչքի առաջ ունենալով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 29-ին՝ գիշերը, ժամը 01:00-ին, Գյումրիում ինքնափլուզում է տեղի ունեցել: Ամբողջովին փլուզվել է Խանջյան փողոցի 9-րդ շարքի 24 առանձնատան միջնապատը, իսկ առաստաղի որոշ քարեր, էլեկտրալարերից կախված, մնացել են օդում: 33-ամյա Ալվարդը իր 3 անչափահաս՝ 1, 5 և 8 տարեկան երեխաների հետ շարունակելու է բնակվել տան՝ դեռ չփլուզված սենյակներից մեկում: Նրանք բնակվելու այլ վայր չունեն: Ընտանիքի հայրը մոտ կես տարի առաջ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի նպատակով, բայց գումար չի ուղարկում: Փլուզվածը տան խոհանոցն ու սանհանգույցը միմյանցից տարանջատող պատն է եղել: Այժմ Ալավերդյանները չեն կարողանում տան այս հատվածը օգտագործել: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր