Մայրաքաղաքում շարունակվում են համայնքային գույքի վերականգնման և թարմացման աշխատանքները
Նախապես իրականացված գույքագրումից հետո մայրաքաղաքի բակերում, այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման այլ վայրերում մեկնարկել և շարունակվում են ձմռան ընթացքում վնասված կամ կոտրված համայնքային գույքի վերականգնման ու թարմացման աշխատանքները:
Այդ համատեքստում վերականգնվում և թարմացվում են ինչպես «Երևան» ձուլվածքով նստարաններն և փայտե աղբամանները, այնպես էլ բակային և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տեղադրված նստարանները, մանկական խաղերը, մարզասարքերը, զրուցատաղավարները և հարակից այլ բաղկացուցիչները:
Հարկ է նշել, որ այս տարի մայրաքաղաքի փողոցները, հասարակական վայրերը, այգիներն ու ընդհանուր օգտագործման մյուս վայրերը կհամալրվեն «Երևան» ձուլվածքով նոր նստարաններով և փայտով երեսապատված աղբամաններով: