Ավարտին են մոտենում ընդհանուր օգտագործման համայնքային գույքի վերականգնման տարեկան աշխատանքները
Նախապես իրականացված գույքագրման հիման վրա մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտին են մոտենում ընդհանուր օգտագործման գույքի վնասված հատվածների վերականգնման 2017 թվականի աշխատանքները: Հիշեցնենք, որ վերականգնվում և թարմացվում են ինչպես «Երևան» ձուլվածքով նստարաններն ու փայտե աղբամանները, այնպես էլ բակային և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տեղադրված նստարանները, մանկական խաղերը, մարզասարքերը, զրուցատաղավարները և հարակից այլ բաղկացուցիչները: Գործընթացը դեռևս շարունակվում է և մինչև շաբաթվա վերջ ավարտին կհասցվի Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Նախորդ շաբաթվա ընթացքում թարմացվել ու պատշաճ տեսքի է բերվել 78 միավոր համայնքային գույք: