1963 դիտում
20:46 20-03-2018
Արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքում թարմացման անհրաժեշտություն ունեցող ցուցանակները
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքում առկա այն ցուցանակները, որոնք թարմացման կամ փոխարինման անհրաժեշտություն ունեն և, ըստ այդմ, համապատասխան քայլեր ձեռնարկել դրանք կարգաբերելու ուղղությամբ:
«Անընդունելի է այն անտարբերությունը, որ դրսևորվում է տեսքից ընկած կամ, որ ավելի վատ է, վնասված ու չվերականգնված ցուցանակների նկատմամբ: Ի վերջո նաև դրանց տեսքով են մարդիկ ու հատկապես մեր քաղաքի հյուրերը կարծիք կազմում Երևանի մասին: Եվ պետք չէ արդարանալ, թե դրանց մեծ մասը մասնավորի կողմից է տեղադրվել ու սպասարկվում:
Անհրաժեշտ բոլոր լիազորությունները տրված են, որ անբարեխիղճ տնտեսվարողին պարտադրեք պատշաճ կատարել իր պարտավորությունները: Կարճ ժամկետում գույքագրեք և կարգի բերեք ամեն ինչ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
2056 դիտում
13:26 13-03-2017
Հանձնարարվել է գույքագրել և ներկայացնել մայրաքաղաքում ձմռանը վնասված ընդհանուր օգտագործման գույքի ծավալները
3231 դիտում
20:45 25-01-2017
2017թ.-ին Երևանի արտաքին ձևավորման, գովազդի բնագավառում իրականացվող աշխատանքները ևս շարունակական կլինեն
Այս բաժնից
568 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
592 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները