Ֆաբիո Կապելոն մտադիր է դատի տալ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի գործակալ եւ որդի Պիեր Ֆիլիպո Կապելոն մեկնաբանել է այն փաստը, որ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առ այսօր չի մարել Ֆաբիո Կապելոյի աշխատավարձի պարտքերը:
«Առաջին հերթին ցանկանում ենք պաշտոնական հարցում անել ՌՖՖ-ին՝ պահանջելով վճարել Ֆաբիոն հասանելիք ամբողջ գումարը:
Եթե դա տեղի չունենա, ապա մենք միջոցներ ձեռք կառնենք: Թեպետ Ֆաբիոն կտրականապես չի ցանկանում ՌՖՖ-ի հետ դատերի մեջ մտնել: Նա այդ կազմակերպության աշխատող է եւ չի ցանկանում իր գործատուի դեմ քայլեր ձեռնարկել:
Սակայն պետք է հասկանալ, որ պայմանագրի կետերը պետք է կատարվեն, նման իրավիճակը չի կարող անվերջ մնալ:
Մենք չենք կարող ամեն ամիս ՌՖՖ-ին հարցնել, թե երբ է վճարելու աշխատավարձը: Վաղ թե ուշ այս պատմությանը վերջակետ պետք է դրվի եւ եթե հարցը չկարգավորվի, համապատասխան մարմիններին հայցով կդիմենք»,- ասել է գործակալը:
Ավելի վաղ Կապելոյի գործակալը հայտարարել է, որ ՌՖՖ-ն պարտքը մարել է տարադրամի ավելի ցածր կուրսով:
Նշենք, որ Կապելոյի աշխատավարձը կազմում է տարեկան յոթ միլիոն եվրո: