22146 դիտում
11:51 28-03-2017
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. ընտանիքի հայրը, մայրը և 2 մանկահասակ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում՝ Նիգավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Լոռու մարզի Արևածագ գյուղի բնակիչ, 44-ամյա Գերասիմ Հակոբյանի վարած Mercedes մակնիշի 30 ԼԼ 109 համարանիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 34-ամյա Նիկոլայ Օհանյանի վարած Opel մակնիշի 34 FՍ 558 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ն. Օհանյանն ու նրա ուղևորներ՝ 26-ամյա Ռիտա Ավագյանը, 5-ամյա Արման Օհանյանը և 3-ամյա Կարեն Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից առաջին անհրաժեշտ օգնությունը ստանալուց հետո նրանք տեղափոխվել են Երևան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Ապարանի հիվանդանոցի բժիշկները, և վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ը, որը բախվել է Opel-ի հետնամասին, սակայն կան տեղեկություններ, որ Mercedes-ը Opel-ի հետնամասին բախվել է այն պահին, երբ Opel-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ճանապարհին եղած ձյան պատճառով շրջադարձ է կատարել և վթարային իրավիճակ ստեղծել Mercedes-ի համար:
Այսինքն՝ հայտնվել է Mercedes-ի առաջ, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել Mercedes-ի և Opel-ի բախումը: Կան նաև տեղեկություններ, որ Opel-ը վարել է ոչ թե ամուսինը, այլ կինը:
Այս տեղեկությունները քննչական մարմինը պարզում է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+