ԿԲ-ն այլևս չի նվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը իր նիստում քննարկելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հարցը: Կասկածներ կան, որ ԿԲ խորհուրդը այս անգամ այլևս չի նվազեցի տոկոսադրույքը, ինչն անում էր արդեն ամիսներ շարունակ:
Անցած մեկուկես տարվա ընթացքում ԿԲ-ն պարբերաբար նվազեցրել է տոկոսադրույքը ավելի քան 10 տոկոսից այն հասցնելով 6 տոկոսի, ինչը ամենացածրն է վերջին 6 տարիների ընթացքում: Սակայն «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ ԿԲ-ն այլևս մտադիր չէ գնալ տոկոսադրույքի նվազեցման:
«Այդ մակարդակից ցածր տոկոսադրույքը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ տնտեսության իրական և ֆինանսական հատվածների դինամիկայի վրա»,- ասել է Ջավադյանը:
Պատկերավոր ասած՝ տնտեսության իրական հատվածում գործերը այնքան էլ լավ չեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]