2966 դիտում
09:49 28-03-2017
Ի՞նչ երաշխիքներ է տվել Երևանը Մոսկվային. «168 ժամ»
«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. ««Հայաստանի իրավունքն է՝ որոշել՝ մասնակցե՞լ այդ զորավարժություններին, թե՞ ոչ։ Չեմ կարծում, թե սա Մոսկվայի հետ քննարկված որոշում չէ, քանի որ ՀՀ Պաշտպանության նորանշանակ նախարարն իր նշանակումից անմիջապես հետո եղել է ինչպես՝ Մոսկվայում, այնպես էլ՝ Թբիլիսիում, բավականին հագեցած այցերով, Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ վերջերս, որից հետո եղել է նաև Ռուսաստանում։ Կարծում եմ՝ այդ այցերի ընթացքում էլ այս հարցերը քննարկվել և հստակեցվել են։ Չեմ կարծում` Երևանն անտեղյակ լինի, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին ՀՀ մասնակցության մասին տեղեկությանը՝ այս մասին է ասել ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը։
Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին էլ ասել է՝ եթե Հայաստանը խորացնում է Մոսկվայի հետ ռազմական հարաբերությունները՝ զուգահեռաբար համաձայնագիր նախաստորագրելով Բրյուսելի հետ, մասնակցելով ՆԱՏՕ-ի զորավարժության, նշանակում է՝ կարողացել է լեզու գտնել Մոսկվայի հետ և երաշխիքներ տալ, որ Հայաստանը չի անցնի կարմիր գիծը, քանի որ իսկապես տպավորություն է, որ Հայաստանը բավականին ազատ է գործում Արևմուտքի հետ, այնինչ հայտնի է, թե ինչպես է գործում պուտինյան քաղաքականությունը։
«Ինձ համար դրական անակնկալ էր Հայաստանի մասնակցության լուրը, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանն է՛լ ավելի է խորացրել իր ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Այս ֆոնին տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանը չի կարողանալու շարունակել Արևմուտքի հետ նույնիսկ ամենափոքր համագործակցությունները հաջողել, ինչպիսին Ասոցացման համաձայնագիրն էր»,- ասել է նա»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1300 դիտում
14:30 20-01-2024
Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Նիկոլ Փաշինյան
3171 դիտում
10:04 24-05-2016
Մոսկվային չի անհանգստացնում Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճը. «168 ժամ»
2106 դիտում
10:17 20-12-2016
Տեր-Պետրոսյանի հերթական նամակը Մոսկվային. «168 ժամ»
Այս բաժնից
1042 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1264 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»