Գինի, խարույկ, կիթառ, երիտասարդներ. Արշակ Արշակյանի կրեատիվ քարոզարշավը. Lurer.com
Երեկ՝ մարտի 26-ի ուշ երեկոյան, հետաքրքիր հավաքույթ էր կազմակերպել թիվ 3 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված «Տիգրան Մեծի Արշակը»՝ ազատամարտիկ Արշակ Արշակյանը։
Երիտասարդություն, գինի, կիթառ, կրակ, երգ ու պար, ահա թե ինչ մթնոլորտում շարունակվեց պատգամավորի թեկնածուի՝ բակային հանդիպումներից հետո կազմակերպված քարոզարշավի շարունակությունը։
«Երիտասարդությունը մեր ապագան է, մեր ներկան ու մեր ողջ կյանքը։ Նրանց պետք է առաջնորդել, ինքնարտահայտման հնարավորություն ստեղծել: Մեր երկիրը բազմաթիվ համակարգային բարեփոխումների կարիք ունի, որոնց միջոցով մենք մեր պարտքը կատարած կլինենք ու մեր երիտասարդ սերնդի համար վառ ու գունեղ ապագա կստեղծենք»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արշակյանը։
Մանրամասներն՝ [url=http://lurer.com/?p=250186&l=am]այստեղ[/url]