2829 դիտում
15:35 27-05-2016
Հակոբ Սերոբյան. Տղաներն արեցին այն, ինչ անհրաժեշտ էր
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլում գրանցած արդյունքները:
«Ես տղաներից գոհ եմ։ Սա փորձնական էր։ Մենք արդեն գիտենք, թե ինչ բացթողումներ ունենք, ինչի վրա պետք է աշխատենք։ Մենք 1 միավոր ավել վաստակելու հնարավորություն ունեինք, իսկ դա կապահովեր մեր տեղը տասնյակում։ Թիմային լավ մասնակցություն ունեցանք։ Կարևորը՝ չընկան։
Սպասվում էր, որ Արթուր Թովմասյանն էլ եզրափակիչ կանցնի, սակայն մի քայլ հետ մնաց։ Սակայն դա նրա բացթողումն էր։ Եվրոպայի առաջնությանը մասնակցում ենք 6 հոգով, որոնցից մեկը երիտասարդ, և ունենք եզրափակչի 4 մասնակից։ Այս արդյունքը ցանկացած թիմի համար լավ ցուցանիշ է: Տղաներն արեցին այն, ինչ անհրաժեշտ էր»,- ասաց Սերոբյանը։
Նախօրեին կիսաեզրափակչի արդյունքներով Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը (248.702 ): Եզրափակիչ փուլ են անցնում 8 ուժեղագույն թիմերը: Անհատական պայքարում հենացատկերի վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը (15.300) և դուրս եկավ եզրափակիչ։ Նժույգթափերում աշխարհի 2015 թվականի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը 2-րդ հորիզոնականով (15.491) դուրս եկավ եզրափակիչ:
Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը(15.566) և իրավունք ստացավ եզրափակչում պայքարելու լավագույնի կոչման համար, իսկ Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը (15.366): Հայ մարմնամարզիկը մեկ քայլ հետ մնաց եզրափակչից:
Նմանատիպ նյութեր
4075 դիտում
13:25 02-02-2017
Զոհրաբ Նիազյան. Տղաներն ամեն ինչ արեցին հաղթանակի համար
1652 դիտում
17:20 08-10-2019
Հակոբ Սերոբյան. Ամեն ինչ հաշվարկված էր
1380 դիտում
15:32 22-10-2015
Հակոբ Սերոբյան. Արթուր Դավթյանի մասնակցությունն աշխարհի առաջնությանն այլևս հարցականի տակ չէ
Այս բաժնից
2896 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2269 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2233 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի