ԱՀ Նախագահը «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնել բարերար Սերգեյ Համբարձումյանին
ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին ընդունել է ռուսաստանահայ բարերար Սերգեյ Համբարձումյանին:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրների իրականացման գործում հայրենիքին ցուցաբերած աջակցության համար բարերարին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան: