72629 դիտում
18:30 27-03-2017
Արտակարգ իրավիճակ Արմավիրի բանտում. կալանավորը հսկիչից խլելով բանտախցերի բանալիները՝ փորձել է մեկ այլ կալանավորի սպանել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ մարտի 25-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած սպանության փորձի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 14:00-ի սահմաններում նշված կալանավայրի դատապարտյալ Հարություն Բուշտունցը սուր կտրող-ծակող առարկայով վնասվածք է հասցրել կալանավոր Մեխակ Հարությունյանին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Բուշտունցը նույն հիմնարկի թիվ 442 բանտախցում պահվող կալանավոր Մ. Հարությունյանին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ մտել է թիվ 4-րդ տեղամասում հերթափոխային ծառայություն իրականացնող Մխիթար Բեյբությանի աշխատասենյակ, 2 դատապարտյալների օգնությամբ Մ. Բեյբությանի գրպանից հափշտակել խցերի դռների փականները բացելու համար նախատեսված թվով 2 բանալիները, այնուհետև իր ձեռքի տակ ունենալով բանալիները՝ բացել է թիվ 442 բանտախցի դուռը ու հարձակվել այնտեղ գտնվող Մ. Հարությունյանի վրա:
Իր ձեռքի տակ ունեցած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Մ. Հարությունյանի մարմնի տարբեր մասերին:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր կամքից անկախ հանգամանքներում Հ. Բուշտունցը չի կարողացել հանցագործությունը ավարտին հացնել, քանի որ այն կանխվել է Մ. Բեյբությանի և մի քանի դատապարտյալերի միջամտության արդյունքում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ, որտեղ ներգրավված քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով:
Միջադեպի փաստով էլ ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի կարգադրությամբ կալանավայրերի վարչության պետ Արթուր Օսիկյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9573 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին