211652_close_icon
views-count2234 դիտում article-date 14:23 27-03-2017

ԱԺ-ում պարգևատրում է տեղի ունեցել

Մարտի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ մշակույթի բնագավառում ունեցած ավանդի համար Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով: Շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ ԱԺ նախագահը արժեւորել է թատրոնի մեծ դերը մշակույթի զարգացման ու պահպանման գործում եւ թատերական գործիչներին մաղթել ստեղծագործական բեղուն գործունեություն եւ նորանոր հաջողություններ:

Նմանատիպ նյութեր